Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Ես չեմ հասկանում

Ես չեմ հասկանում
24.02.2025 | 06:47

Ինձ համար մութ է.

Ես չեմ հասկանում,

Ո՞նց կարելի է շատ շուտ մոռանալ, նաև ուրանալ ձեռքը օգնության երբևէ մեկնած...

Ինձ համար մութ է.

Ես չեմ հասկանում,

Ո՞նց կարելի է շատ շուտ մոռանալ, նաև ուրանալ ծանր օրերի մի կտոր հացը իրար հետ կտրած...

Ինձ համար մութ է…

Ու ստոր սուտ է երդումը կերած օգնության պահի,

ու այդուհանդերձ շատ շուտ մոռացած,

թիկունքից խփող, կեղծավոր ու նենգ

խոսքը շողոքորթի...

Ես չե՛մ հասկացել իմ ամբողջ կյանքում

ու չեմ էլ ուզում երբեք հասկանալ երկերեսանու կեղծ ու բամբասկոտ լեզուն Չ՛մարդի...

Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5702

Մեկնաբանություններ