Շնորհավոր տոնդ, Երևան՝ մեր հայոց մայրաքաղաք, շնորհավոր 2807-ամյակդ, բայց իմ հոգում տոն չկա ու չի կարող լինել, քանի դեռ…
12.10.2025 | 12:32
Շնորհավոր տոնդ, Երևան՝ մեր հայոց մայրաքաղաք, շնորհավոր 2807- ամյակդ՝ որպես Էրեբունի ամրոց- քաղաք հիմնադրմանդ ժամանակաշրջանից հաշվված, թեև, գիտեմ, արմատներով շատ ավելի հին ես…
Ի սրտե շնորհավորում եմ մեր մայրաքաղաքի տոնը, բայց չեմ կարող անկեղծ չլինել. իմ հոգում տոն չկա ու չի կարող լինել, քանի դեռ Երևանը և ողջ Հայաստանն ազատագրված չէ մեր արտաքին թշնամիների գործակալ, կամակատար, նրանց տրոյական ձի և հինգերորդ շարասյուն հանդիսացող ներքին թշնամիներից, քանի դեռ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, շքնաղ Շուշին, Արցախիս սրբավայրերը և ողջ Արցախս ազատագրված չեն թուրքերից, որոնք տիրացան մեր հայրենիքի այդ անչափ կարևոր մասին մեր նույն ներքին թշնամիների հանցակցությամբ:
Ի՞նչ տոն, երբ թուրքը, Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամին մեր մայրաքաղաքի կենտրոնում է և, իր ոհմակի հետ միասին, անպատիժ շարունակում է նորանոր վնասներ պատճառել մեր պետությանը և հայ ազգին…
Ի՞նչ տոն, երբ հայոց երկրորդ պետության մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախն իր սրբավայրերով գերեվարված, բռնազավթված է թուրքերի, Ադրբեջան արհեստածին պետության կողմից…
Նրանց, ովքեր պատրաստվում են Երևանի տոնը տոնել, տոնական ծրագրին մասնակցել՝ այսօր Դիանա Աբգարի անվան պուրակում գարեջրի փառատոնին և ինչ- որ դիջեյ համերգին մասնակցել, գարեջուր խմել, վաղն էլ հրապարակում եզրափակիչ տոնական համերգին ու շքեղ հրավառությանը մասնակցել, հետևյալ հարցերն ունեմ՝ դուք լո՞ւրջ եք, սթա՞փ եք, եթե այո, կարո՞ղ է մանկուրտի հիշողություն ունեք…
Արթուր Հովհաննիսյան
Հեղինակի նյութեր
- Իսրայելը հավանաբար կտապալի Իրան-ԱՄՆ պայմանավորվածությամբ ձեռք բերված փխրուն խաղաղությունը, ու պատերազմը, ցավոք, կվերսկսվի նոր թափով. 2
- Իսրայելը, հավանաբար, կտապալի Իրան-ԱՄՆ պայմանավորվածությամբ ձեռք բերված փխրուն խաղաղությունը, ու պատերազմը, ցավոք, կվերսկսվի նոր թափով
- Նիկոլը գոնե բնազդաբար չի կարող չզգալ, որ իրեն մանևրելու տեղ այլևս չի թողնվում, և իր երգը երգված է
- Սամվել Կարապետյանի համախմբման կոչին հաջորդելիք համախմբումը պայքարի ավելի մեծ լիցք է տալու, ուժ է տալու, նորոգելու է հաղթանակի հույսն ու հավատը
- Արտերկրում այն կարծիքը կա, որ Նիկոլը ծուղակն է ընկել
- Ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը եղավ, առանձին հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀԿ-ն, իսկ հետո՞…
- ԿԸՀ-ի գաղտնի ցուցակները. հայախոս ադրբեջանցինե՞ր, մեռած հոգինե՞ր, հորինված անուն-ազգանուննե՞ր, թե հրահանգավորված զինծառայողներ
- Հայաստանում շուտով կհասունանա համաժողովրդական ընդվզում, այլ տարբերակ չկա, մնում է ժողովրդի ցասումը ճիշտ կառավարել
- Նիկոլի ոհմակը չի սահմանափակվել միայն ուռճացված ընտրացուցակներով, ընտրակեղծիքների, այլ ընտրախախտումների մի ամբողջ զինանոց է օգտագործվել
- Նիկոլի իշխանությունը փորձելու է ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների արդյունքում Նիկոլ հայադավին վերստին բերել իշխանության. 4
- Նիկոլի իշխանությունը փորձելու է ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների արդյունքում Նիկոլ հայադավին վերստին բերել իշխանության. 3
- Նիկոլի իշխանությունը փորձելու է ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների արդյունքում Նիկոլ հայադավին վերստին բերել իշխանության. 2
- Նիկոլի իշխանությունը փորձելու է ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների արդյունքում Նիկոլ հայադավին վերստին բերել իշխանության
- Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայաստանյան ընտրողներին Եվրամիության անունից յուրօրինակ ընտրակաշառք է առաջարկում
- Նիկոլ հայադավը հիմա էլ միրգ, բանջարեղեն, ծաղիկ աճեցնողներին և ՌԴ արտահանողներին է խաբում
- Ահա թե Արևմուտքի իր տերերի հետ ինչ աղետ է նախապատրաստել թուրքի լամուկ Նիկոլը հայերիս և Հայաստանի համար. մերկ փաստեր
- Զորահանդեսը պետական միջոցների վատնման ու պետական դավաճանության հերթական դրվագի լկտի ցուցադրություն էր
- Մոսկվան անցավ պատժամիջոցների, Նիկոլը և նիկոլենք անմիջապես սկսեցին կապիկությունները. 3
- Ընդամենը մեկ շաբաթ չանցած՝ Ռուսաստանը պայթեցրեց Նիկոլի այն սուտը, թե գազի թանկացում չի կարող լինել
- Մոսկվան անցավ պատժամիջոցների, Նիկոլը և նիկոլենք անմիջապես սկսեցին կապիկությունները. 2
Մեկնաբանություններ