ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Արևային էներգետիկայի բումը, կամ քաոտիկ կառավարում՝ առանց ռազմավարական հենքի

Արևային էներգետիկայի բումը, կամ քաոտիկ կառավարում՝ առանց ռազմավարական հենքի
31.10.2025 | 14:14

ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանն արդեն հասել է իր 2030 թ․ նախատեսված ռազմավարական նպատակին՝ ունենալ ավելի քան 1000 ՄՎտ արևային հզորություն։

Այսինքն՝ այն, ինչ պետք է իրականացվեր չորս տարի անց, փաստացի կատարվել է հիմա։

Թվերն, առաջին հայացքից, տպավորիչ են, սակայն խորքային դիտարկումը բացահայտում է՝ դա ոչ թե հաջողության, այլ համակարգային պլանավորման բացակայության ցուցանիշ է։

Ընդ որում, ՏԿԵ նախարարը, խոստովանելով առկա խնդիրները, նշում է, որ նման ծավալների դեպքում արդեն իսկ առաջանում են բարդություններ՝ կապված էներգետիկ համակարգի կայունության հետ։ Հենց այդ պատճառով կառավարությունը քննարկում է նոր սուբսիդավորման ծրագիր՝ միայն այն դեպքում, եթե արևային կայանները համալրվեն կուտակիչ համակարգերով։ Սա փաստացի նշանակում է, որ պետությունն առաջին անգամ ընդունում է՝ արևային ոլորտի անսանձ աճը համակարգային վտանգի աղբյուր է:

Հայաստանի էներգետիկ զարգացման ներկայիս մոդելը կարելի է բնորոշել որպես քաոտիկ կառավարում՝ առանց ռազմավարական հենքի։ Վերջին տարիներին արևային կայանների թվի աճը՝ արդեն ավելի քան 70 գործող կայան և տասնյակ նոր նախագծեր, տեղի է ունենում առանց էլեկտրաէներգիայի պահեստավորման ռազմավարության և առանց ավանդական հզորությունների հետ տեխնիկական սինխրոնիզացման։ Արդյունքում ստեղծվում է ոչ թե էներգետիկ կայունություն, այլ՝ ռիսկերի նոր շղթա։

Այս իրավիճակը հիշեցնում է Իսպանիայի օրինակը, որտեղ ս.թ. ապրիլին, ընդամենը վայրկյանների ընթացքում, 2,2 ԳՎտ արևային հզորություն դուրս մնաց ցանցից՝ առաջացնելով մասշտաբային բլեքաութ։ Պատճառը նույնն էր՝ արևային հզորությունների անհամակարգ ինտեգրումը:

Հայաստանը, ցավոք, գնում է նույն ճանապարհով՝ առանց երկարաժամկետ հաշվարկի, առանց համակարգային կանխատեսման, առանց մակրոտնտեսական զարգացման ու գեոտնտեսական ներուժի հետ կորելացման:

Ժամանակն է դադարել չափել էներգետիկայի զարգացումը միայն մեգավատներով և սկսել մտածել համակարգային հավասարակշռության ու կառավարման որակի մասին։

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 5071

Մեկնաբանություններ