Հակված չեմ գույները խտացնել, բայց ինձ պես շատերն իրենց հոգևոր-գաղափարական շրջափակման մեջ են զգում հիմա: Քո երկրում վտարանդի, չասեմ՝ վտարակ, լինելն անարգանքի աստիճանի պատիժ է: Սա էլ կանցնի, մեր տեղը կվերգտնենք նույն լիցքերով ու առաքելությամբ: Մեզ, ամեն արարող հայի համար նոր արևներ հաստատ բացվելու են: Ուղղակի չմոռանալ, որ արևը միշտ արևելքից է ծագում, ինչ էլ կատարվի երկրի վրա: Իմանալ արևի տեղը: Իմանալ, թե ովքեր են երկրի լուսատուները կրում իրենց հոգիներում, որ ապավինես ու արժևորես նրանց:
Եթե փոքրիկ մոմից էլ թույլ լույսն անգամ խորհրդանշորեն է առկայծում հեռուներում, հարկ է հավատալ, որ այն քեզ ու յուրայիններիդ համար է: Երկրի համար է: Թեկուզ դա բնագիր, թե փոխադրված բանի տեսքով լինի:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հ.Գ.
Էս կարճ մտորումն առիթային է. Չինաստանի գրական խոշոր համացանցային հարթակներից մեկն անդրադարձել է իմ ստեղածգործություններին՝ դրանցից մի համեստ շարք թարգմանաբար ներկայացնելով իր ընթերցողներին: Փոքրիկ մոմի լույս՝ արևելքում: