Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.04.2026 | 22:00
Տե՛ր Աստված մեր,
Քո կամքով է կյանքի սկիզբը և ավարտը,
այսօր հիշում ենք Քո մոտ հանգչած մեր սիրելիներին և բարձրացնում ենք մեր աղոթքը նրանց հոգու փրկության համար։
Ընդունի՛ր, Տե՛ր,
Քո ծառաների հոգիները
Քո անսպառ ողորմության գրկում։
Հանգիստ պարգևի՛ր նրանց այնտեղ,
ուր արդարները վայելում են Քո ներկայությունը։
Եվ մեզ արժանացրու նրանց հետ միասին
փառավորելու Քեզ՝ հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2896

Մեկնաբանություններ