ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Երևանում հերթական աղետն է

Երևանում հերթական աղետն է
03.08.2026 | 14:14

Սիսակյան փողոցի բարձրահարկ շենքում վերելակը 8-րդ հարկից պոկվել է և ընկել հորանը։ 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

ՈՒ սա այն Երևանն է, որը ՔՊ-ն կառավարում է արդեն 8 տարի։ ՈՒթ տարի՝ շարունակ խոստումներ, PR, գունավոր ներկայացումներ, միլիոնավոր ու միլիարդավոր դրամների ծախսեր, բայց մարդիկ նույնիսկ չեն կարող վստահ լինել, որ իրենց շենքի վերելակով տուն հասնելը կյանքի համար վտանգավոր չի լինելու։

Երևանում ամեն օր մի նոր վթար է, մի նոր փլուզում, մի նոր խայտառակություն։

Փողոցները քանդված են, կոյուղիները հեղեղում են բակերը, աղբի խնդիրը շարունակում է մնալ, տրանսպորտը մարդկանց նյարդերի հաշվին է աշխատում, իսկ հիմա էլ՝ վերելակներն են մարդկանց վրա մահվան վտանգ բերում։

Այս ցավալի դեպքը քաղաքային իշխանության դատարակ ինքնագովազդի հետևանքն է։

Վիրավոր քաղաքացիներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ

ումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am