ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Նշվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) 39-ամյակը

Նշվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) 39-ամյակը
20.01.2014 | 12:09

Այսօր՝ ժամը 15.00, «Եռաբլուր» պանթեոնում ASALA-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նախկին մարտիկները կնշեն կազմակերպության ստեղծման 39-ամյակը, տեղի կունենա հոգեհանգստի արարողություն։

39 տարի առաջ այս օրը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը Համաշխարհային եկեղեցիների խորհրդի գրասենյակի դեմ կատարեց իր առաջին գործողությունը։ Այդ գրասենյակը կազմակերպում էր հայերի գաղթը Միջին Արևելքից դեպի ԱՄՆ։ Մինչև 2001 թվականը ASALA-ի կողմից տեղի է ունեցել ավելի քան 200 գործողություն, որոնց ընթացքում սպանվել են 42 թուրք դիվանագետներ։ Այս գործողությունների շնորհիվ է, որ 1986թ. Եվրամիությունը, հետագայում նաև այլ պետություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

class="footer-right"> .