ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Հայաստանը և Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են պատերազմի որոշում կայացնել»

«Հայաստանը և Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են պատերազմի որոշում կայացնել»
30.01.2014 | 16:42

Այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ «Վերջին միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին. փորձագիտական տեսակետ» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, քաղաքաագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, «Բաքուփոստ» (Bakupost.az) թերթի խմբագիր Քենան Գուլուզադեն, Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ Ավազ Հասանովը:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը ռազմական գործողությունները լրջացնելու և դրանց կարևորություն տալու նպատակ ունեին:
Մանվել Սարգսյանի հավաստմամբ` այն փիլիսոփայությունը, որ բանակցությունները պետք է վարել լարվածության մեջ և ոչ թե խաղաղ պայմաններում, հենց վերջերս արտահայտվում է հայ-ադրբեջանական սահմանին: Նրա կարծիքով՝ կախված լինելով արտաքին ուժերից՝ Հայաստանը և Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են պատերազմի որոշում կայացնել։
Քննարկմանը տեսազանգով միացած, «Բաքու փոստ» (Bakupost.az) թերթի խմբագիր Քենան Գուլուզադեն նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտ միշտ կա, ոչ մի արտասովոր բան չի տեսնում, կա ինֆորմացիոն թյուրընկալում և չափազանցում մեդիայի կողմից։ Ըստ նրա՝ վերջին դեպքերը չեն կապվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի փոփոխության հետ, չնայած որ նոր նախարարն իր հետ բերում է նոր քաղաքականություն: Քենան Գուլուզադեն նշում է, որ եթե հասարակությունը ներազդի այս պրոցեսների վրա, ապա նա տրամադրված չէ խաղաղասիրական: Նա հայտարարեց, որ Ադրբեջանում ընդհանուր առմամբ պատրաստ են պատերազմի։
Իսկ Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ Ավազ Հասանովն էլ հավելեց, որ վերջին տասը տարիների ընթացքում իշխանությունները հասկացել են, որ այսօր խաղաղասիրական կարգախոսներով հասարակության վրա չես ներազդի:

Դիտվել է՝ 1322

Մեկնաբանություններ