ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Սպասվում է ձյուն, բուք

Սպասվում է ձյուն, բուք
31.01.2014 | 15:20

Հունվարի 31-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Հանրապետության տարածքում` հունվարի 31-ին, փետրվարի 3-ին շրջանների զգալի մասում, 1-ին առանձին շրջաններում, 2-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Փետրվարի 4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ, բուք:
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին և փետրվարի 1-2-ին աստիճանաբար կնվազի՝ 10-15 աստիճանով:

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ