Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Խելք պե՞տք է, թե՞ ոչ

Խելք պե՞տք է, թե՞ ոչ
15.04.2014 | 11:17

Մեր ունեցած տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը առանձնապես հակված չէ իր հետ կառավարություն տանելու ԱԺ իր կադրերին: Միակը, որի մասին հստակ խոսվում է, ոչ անհայտ Դավիթ Լոքյանի ոչ անհայտ «ձագուկն» է` Սերգեյ Լոքյանը, որը, կախված իր հոր` կառավարությունում գրավելիք տաքուկ տեղից, կնշանակվի կամ Հովիկի օգնական, կամ որևէ նախարարությունում աշխատակազմի ղեկավար:
Ինչ վերաբերում է մամլո քարտուղարին, Աբրահամյան Հովիկին խորհուրդ են տվել հրավիրել Գևորգ Ալթունյանին:
Կհրավիրի՞: Ինտելեկտուալ համարում ունեցող Գևորգը կհամաձայնի՞ գնալ՝ քաղաքականության համար խելք բանեցնել կառավարությունում, ցույց կտա ժամանակը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ