Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աշտարակում քննարկվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

Աշտարակում քննարկվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
01.07.2014 | 16:06

Մեկնարկել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը: Քննարկումների շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Աշտարակ քաղաքում: Այս մասին ասվում է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գևորգ Դանիելյանն ու Հրայր Թովմասյանը, ովքեր ներկայացրել են հայեցակարգով նախատեսված դրույթները: Նշվել է, որ իրավական, արժեհամակարգային հակասություններից խուսափելու համար «պետք է մտցնել սահմանադրաիրավական կարգավորումներ, որոնք կհստակեցնեն արժեքային հարաբերություններն ու լուծումներ կտան դրանց միջև առաջացող հակասություններին»: Գևորգ Դանիելյանն ասել է, թե կարևորում է է նաև «իրավական և սոցիալական պետության սկզբունքների կյանքի կոչման համար սահմանադրաիրավական մեխանիզմների ճիշտ ներդրման անհրաժեշտությունը»: Ասվել է, որ ոչ պակաս կարևոր է նաև համայնքների խոշորացման մեխանիզմը, որի կազմակերպման շնորհիվ «կբարձրանան տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը»:
Հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն էլ անդրադարձել է Սահմանադրության կենսաբանական նշանակությանը` նշելով, թե «չպետք է բոլոր հարաբերությունները կարգավորեն իշխանությունները: Դրա համար պետք են լավ աշխատող սոցիալական ինստիտուտներ, որի իրականացումն ապահովում է Սահմանադրությունը»: Ինչ վերաբերում է կառավարման մոդելին, ըստ Թովմասյանի` կիսանախագահական կառավարման մոդելի դեպքում նախագահը, խորհրդարանական մեծամասնություն չունենալով, արտաքին քաղաքականության իրականացման ժամանակ կանգնում է լուրջ խնդիրների առջև, քանի որ հակասություն է հասունանում Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորության և ռեալ գործառույթների իրականացման հնարավորության միջև: Նախարարությունը տեղեկացնում է, որ մարզային հաջորդ քննարկումը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Արտաշատում:

Դիտվել է՝ 2982

Մեկնաբանություններ