Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ժիրայր Սէֆիլյան. ՈՒնենք հստակ քաղաքական ծրագիր խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար

Ժիրայր Սէֆիլյան. ՈՒնենք հստակ քաղաքական ծրագիր խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար
26.07.2016 | 23:59

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված համակարգող Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել է, որ ունի հստակ քաղաքական ծրագիր խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով «Ազատությանը» փոխանցած հայտարարությունում նա ասել է.

«Հույս ունենալով, որ իշխանությունները օր առաջ կսթափվեն և կնստեն բանակցությունների, ներկայում չեմ ցանկանում բանակցությունների մանրամասներին այժմ անդրադառնալ՝ այդ պրոցեսը որևէ կերպ չվտանգելու համար։ Մենք ունենք հստակ քաղաքական ծրագիր խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Ակնհայտ է, որ բանակցային պրոցեսի ուշացումը տանում է դեպի իրավիճակի լարման, որի պայմաններում կարող են նոր բախումներ, վիրավորներ և մարդկային կորուստներ լինել, ինչը, անշուշտ, իշխանությունների մեղքն է լինելու»։

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ