ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Երբ մեկը տալիս է, վերցնողը միշտ էլ հայտնվում է

Երբ մեկը տալիս է, վերցնողը միշտ էլ հայտնվում է
10.10.2025 | 19:15

Հիմա Հայաստանը կոնկրետ տալիս է Սյունիքով անցնող միջանցքը: Հիմա թե ով դա կվերցնի, դա արդեն մեզ չեն հարցնելու: Վերցնելու է մեջներից ուժեղը, կամ մեկը մյուսի հետ առևտուր կանեն:

Ամերիկացին, ռուսը, պարսիկը կամ թուրքը իրար մեջ են որոշելու: «Մենք» արդեն դա տվել ենք, իզուր մի հատ էլ դրա համար իրար ուտելը իմաստ չունի, թե ով կվերցնի: Ձեր սիմպատիաները կարող եք պահել ձեր մեջ:

Հա, բայց ասեմ նաև, որ, ամենայն հավանականությամբ, էդ միջանցքը չի լինելու, չնայած, դա մեր շնորհիվ չի:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 4454

Մեկնաբանություններ