Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Ե՛վ ջրանջատումների պրիմիտիվ բլեֆը, և՛ կենսաթոշակների շոուն ցույց են տալիս իշխանությունների ողջ «հմայքն» ու «թշվառությունը»

Ե՛վ ջրանջատումների պրիմիտիվ բլեֆը, և՛  կենսաթոշակների շոուն ցույց են տալիս իշխանությունների ողջ «հմայքն» ու «թշվառությունը»
26.02.2026 | 15:03

«Մի ձեռքով այծի, ինչպես ասում են, վիզը գուրգուրել, իսկ մյուս ձեռքով կաղա՞մբը ջրել»․ Սիրանո դը Բերժերակի աշխարհահռչակ այս նախադասությունը բնորոշում է այն գործընթացները, որոնք այսօր իրականացնում է փաշինյանական իշխանությունը։ Սկզբնական տարբերակով նախ ստեղծում են «պռոբլեմ», հետո այն «քաջաբար» հաղթահարում են ու «թուրը» փառքով դնում պատյան։

Վերջին երկու օրերին տեղի ունեցող այս զավեշտալի ու մարազմատիկ դրվագները ասվածի հավաքական բնորոշումն են։ Ըստ էության, և՛ ջրանջատումների հետ կապված պրիմիտիվ բլեֆը, և՛ մինչ այդ էլ կենսաթոշակների շուրջ ստեղծված շոուն ցույց են տալիս իշխանությունների ողջ «հմայքն ու մերկությունը»։

Գրեթե կասկած չունեմ, որ ընտրություններին ընդառաջ է՛լ ավելի «գեղագիտական» ու «գեղարվեստական» բեմադրությունների ենք ականատես լինելու՝ նայած, թե «բեմադրող ռեժիսորը» ֆանտազիայի ինչ չափաբաժին է նախատեսում մասսաների համար։

Ակամայից սա հիշեցնում է Դեմիրճյանի հայտնի հերոսին, ում բախտը, իր առաջ ընկած գնալով, հասցրել էր թագավորի գահին, և նա էլ ինքնամոռաց հրամաններ էր տալիս, թե՝ թող գետերը հոսեն վերից վար, լեռները ձորերից բարձր լինեն, գետն երկու ափ ունենա, արևն էլ արևելքից դուրս գա, արևմուտքում մայր մտնի։ Դե, իսկ «գյադեքն» էլ, գլուխները կախ, «էս կռնից՝ էն կուռն էին» անցնում։

Որ ասում են՝ չափից շատ եք էժան ու պրիմիտիվ՝ ճիշտ են ասում:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 329

Մեկնաբանություններ