Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի ավարտվել, այլ թևակոխել է ենթակառուցվածքային և լոգիստիկ դիմակայության նոր փուլ

Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի ավարտվել, այլ թևակոխել է ենթակառուցվածքային և լոգիստիկ դիմակայության նոր փուլ
28.08.2026 | 16:10

Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց խոսում է Ադրբեջանից էլեկտրաէներգիա ներկրելու հեռանկարի մասին (տե՛ս 27.08.2026 թ. հայտարարությունը)։

Հիմնավորումը հետևյալն է. Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների դինամիկ զարգացման պայմաններում կարող է էլեկտրաէներգիայի պակասորդ առաջանալ, որը հնարավոր կլինի ծածկել միայն ներմուծման միջոցով։

Ո՛չ ազգային գեներացնող հզորությունների ավելացման, ո՛չ հայկական ատոմային նախագծի իրականացման ճանապարհով։ Եվ նույնիսկ ո՛չ արևային գեներացիայի ու էներգիայի կուտակման համակարգերի զարգացման միջոցով։

Ներմուծում` ահա Հայաստանի էներգահամակարգի սպասվող խնդիրների հաղթահարման միջոցը։

Մինչդեռ խնդիրն ինքնին էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտուրը չէ։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանից ներմուծումը գնալով ավելի հաճախ է դիտարկվում որպես սեփական գեներացիայի զարգացման այլընտրանք։

Պետք է հասկանալ, որ Հայաստանը ապրանքների զուտ ներմուծող է։ Էլեկտրաէներգետիկան այն սակավաթիվ ուղղություններից է, որը կարող էր հանրապետությանը հնարավորություն տալ զարգացնելու բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի արտահանումը՝ դրանից բխող բոլոր կասկադային ազդեցություններով հանդերձ։ Սակայն 2022 թ. փետրվարին մեկնարկած էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը կառուցված է ավելի շուտ ներմուծումից կախվածության մեծացման, քան արտահանման խթանման սկզբունքի վրա։ Մոտ երկու տասնյակ լիցենզավորված թրեյդերներ արդեն իսկ անհամբեր սպասում են նոր անդրսահմանային էլեկտրահաղորդման գծերի գործարկմանը։ Ոչ թե արտահանումն ավելացնելու, այլ ավելի էժան էլեկտրաէներգիայի ներմուծումն ընդլայնելու նպատակով, այդ թվում՝ Ադրբեջանից, որն անխուսափելիորեն գնային դեմպինգի կդիմի՝ հայկական շուկայում իր դիրքերն ամրապնդելու համար։

Ըստ էության, նկարագրվածին կարելի է մոտենալ երկու սկզբունքորեն տարբեր դիրքերից՝ սպառողական և ռազմավարական։

Առաջինը ենթադրում է էներգետիկայի ոլորտում ազգային առաջնահերթություններից հրաժարում։ Եթե արտաքին շուկաներից կարելի է ավելի էժան էլեկտրաէներգիա ներմուծել, ապա ինչո՞ւ մտահոգվել սեփական գեներացիայի զարգացմամբ։ Բավական է հայտարարել խաղաղության մասին, բացել սահմանները և ապրել արտաքին մատակարարումների հաշվին։ Մոտեցումը, մեղմ ասած, կասկածելի է։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ «խաղաղությունն» ու «սահմանների բացումը» հակամարտության կողմերից միայն մեկի պաշտոնական դիսկուրսի բաղադրիչներն են։

Այն հակամարտության, որը չի ավարտվել, այլ թևակոխել է ենթակառուցվածքային և լոգիստիկ դիմակայության նոր փուլ։

Հենց այս իրողությունների հաշվառմամբ երկրորդ՝ ռազմավարական մոտեցումն առավել համարժեք է անվտանգության նոր մարտահրավերներին։ Այն ենթադրում է կրիտիկական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էներգետիկայի գնահատում՝ անվտանգության համակարգերի կայունության ապահովման և պետության աշխարհառազմավարական դիրքավորման պրիզմայով։ Այս դիտանկյունից էներգետիկան դառնում է ազգային անվտանգության հենասյուներից մեկը։

Դժվար չէ, սակայն, կռահել, թե այս մոտեցումներից որն է այսօր առավել հարմար Հայաստանի իշխանություններին՝ «խաղաղության» և «տարածաշրջանային համագործակցության» օրակարգն առաջ մղելու համար։

Այստեղից էլ՝ Երևանի պաշտոնական հայտարարություններում ներմուծման բաղադրիչի շեշտադրումը՝ արտահանման փոխարեն։

Վահե Դավթյան

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ