«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Տե՜ր, օգնիր ոչ միայն իմ, այլ նաև մեր բոլորի անհավատությանը

Տե՜ր, օգնիր ոչ միայն իմ, այլ նաև մեր բոլորի անհավատությանը
25.07.2025 | 11:27

Տե՜ր, օգնիր իմ հիշողությանը, որ չդառնա անհավատության մեղսակից…

Որովհետև հիշողությունն էլ է երբեմն հոգնում։

Հոգնում է անընդհատ վերհիշելուց՝ թե ովքեր էին հարվածում ոչ թե մարմնին, այլ՝ արժանապատվությանը։

Հոգնում է ներում որոնելուց այնտեղ, որտեղ զղջման նշույլ անգամ չի ծնվել։

Հոգնում է լսելուց ներսից մաշված բարոյականության՝ ուշացած քարոզները։

Որովհետև անցյալը ներկով չի ծածկվում։

Անցյալը կա կամ ապաշխարությամբ, կամ մնում է որպես չբուժված վերք՝ հիշողության խորշերում։

Մարդիկ չեն մոռանում սարսափը, որ ապրել են։

ՈՒ ներումն էլ՝ ոչ սեղանի պահանջագիր է, ոչ էլ կոկիկ փաթեթավորած խոստում։

Որտեղի՞ց գտնենք հավատ՝ այնտեղ, որտեղ ճշմարտությունը դեռ երես չի ստացել։

Ինչպե՞ս վստահենք նրանց, ովքեր ժամանակին չէին վստահում անգամ սեփական խղճին։

Եվ ո՞վ կարող է խոսել ներումից, երբ ժամանակին իր իսկ ձեռքերով խաչեց ուրիշների ձայնը։

Ես չեմ խոսում վերևից։

ՈՒ ոչ էլ ցասումով։

Սա պարզապես մեկի լուռ ու խաղաղ ձայնն է, ով հիշում է։

Ով լռեց, երբ հարվածում էին, բայց հիմա չի կարող լռել, երբ նույն ձեռքերը խաչ են հանում՝ իբր հավատով։

Հավատը նվեր է, ոչ թե դեր։

Ներդաշնակության ձայն է, ոչ թե հնչուն լոզունգ։

ՈՒ հենց այդ պատճառով էլ մնում է միայն այս աղոթքը՝

Տե՜ր, օգնիր ոչ միայն իմ, այլ նաև մեր բոլորի անհավատությանը…

Որովհետև երբեմն անհավատությունն է մեզ պաշտպանում՝ կեղծիքի դեմ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 6912

Մեկնաբանություններ