Աղոթարան
29.10.2026 | 00:08
«Օգնի՛ր մեզ, Աստվա՛ծ, Փրկի՛չ մեր՝ Քո անվան փառքի համար։
Տե՛ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը՝ Քո անվան համար։
Թող հեթանոսները երբեք չասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը», այլ մեր աչքի առջև հեթանոսներին թող հայտնի լինի Քո ծառաների հեղված արյան վրեժը։
Գերեվարվածների հեծեծանքը թող հասնի Քեզ. Քո բազկի զորությամբ պահպանի՛ր սպանվածների որդիներին։
Յոթնապատի՛կ հատուցիր մեր հարևաններին այն նախատինքի փոխարեն, որով նախատեցին Քեզ, Տե՛ր։
Մենք՝ Քո ժողովուրդն ու Քո արոտի ոչխարները, հավիտյան Քեզ գոհություն պիտի տանք և Քո օրհնությունը պիտի հռչակենք սերնդեսերունդ»։
(Սաղմոս 78:9-13)
Մեկնաբանություններ