Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Նրանցից ո՞վ է ստում

Նրանցից ո՞վ է ստում
29.10.2026 | 12:06

Ժողովուրդ ջան, ես շփոթված եմ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեում պարտվելու դեպքում իշխանությունները կարող են հրաժարական տալ։

«Եկեք գնանք սահմանադրական հանրաքվեի։ Ձեզ համար սա առիթ է։ Ժողովուրդը կասի՝ ոչ Սահմանադրությանը, իսկ մենք հրաժարական կտանք ու կհեռանանք»,- ասել է Միրզոյանը։

Հրաշալի է։

Բայց ես լավ հիշողություն ունեմ և հիշում եմ, որ 2026 թվականի մարտին Արարատ Միրզոյանի անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե քաղաքացիներն առաջին իսկ քվեարկությամբ մերժեն նախագիծը, գործող իշխանությունը չի հրաժարվի այդ գաղափարից, այլ մտադիր է շարունակել երկխոսությունը հասարակության հետ, իրականացնել իրազեկման աշխատանքներ և նոր հանրաքվեներ անցկացնել այնքան ժամանակ, մինչև համաձայնություն ձեռք բերվի։

Այդ դեպքում նրանցից ո՞վ է ստում։

Իրականում, ընտրությունների ինստիտուտի փաստացի ոչնչացումից և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների բացահայտ գողությունից հետո դժվար է պատկերացնել այն սցենարը, որի մասին խոսում է Միրզոյանը։

Այնուամենայնիվ, հիշողությունը շատ օգտակար բան է։

Արման Աբովյան

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ