«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ժամանակ առ ժամանակ բեմադրում են հայկական քուչի լեզվակռիվ ու գզվռտոց

Ժամանակ առ ժամանակ բեմադրում են հայկական քուչի լեզվակռիվ ու գզվռտոց
29.10.2026 | 18:14

Քաղաքականությունը կինո է, դերասանական խաղ։ Եվ այդ ոլորտ մտնող ցանակցած ոք ժամանակի հետ դա հասկանում ու սկսում է խաղալ իր դերը։

Կրկին պետք է զուգահեռներ տանել հայ կինոյի ու քաղաքականության միջև։

Մեր կինոն շատ թույլ է, սովետահայ կինեմատոգրաֆը մոտ 7 տասնամյակում գրեթե 7 արժանի ֆիլմ չի նկարել։ Ընդ որում, ցածրագույն մակարդակի էր թե՛ սցենարի, և թե՛ ռեժիսուրայի ոլորտը, տաղանդները բացառություն էին, մնացած տաղանդավոր հայ դերասանները, ռեժիսորներն ու մյուս մասնագետները հեռանում ու զարգացնում էին ուրիշ երկրների արվեստը, օրինակները շատ են։ Պարադոքս է, Մամուլյան, Վերնոյ, Վեբեր, Մալյան, Բալայան, Ջիգարխանյան և այլ մեծերի առկայության պարագայում սովետահայ կինոն զբաղված էր գլուխ պահելով, բյուջե մսխելով։

Այժմ, տեսնելով երեկվա ու այսօրվա հայկական քաղաքականության ողորմելի վիճակը, հասկանում ես, որ թե՛ կինոյի, թե՛ քաղաքականության գլխավոր խնդիրը եղել և մնում է նույնը` տաղանդավոր և ընդունակ մարդիկ խաղից դուրս են, բեմը մնացել է միջակ իդիոտներին։

Խոսել ու բանավիճել չգիտեն, պայքարի իմիտացիա ստեղծել չգիտեն, ժամանակ առ ժամանակ բեմադրում են հայկական քուչի լեզվակռիվ ու գզվռտոց, ինչը տհաճ է, քանզի անբնական ու շինծու է:

Արա Արայան

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ