Բռնապետի վտանգը նրա ուժը չէ, այլ այդ ուժի անվերահսկելիությունը, երբ պետական շահը նույնացվում է նրա անձնական կամքի, իսկ քննադատությունը՝ թշնամանքի հետ։
Բայց ո՞վ է ավելի վտանգավոր պետության համար՝ բացահայտ բռնապե՞տը, որը կառավարում է վախի միջոցով, թե՞ ժողովրդական վստահությամբ իշխանության եկած առաջնորդը, որը, ժողովրդավարության ու հայրենասիրության քողի տակ, աստիճանաբար վերացնում է իրեն սահմանափակող բոլոր մեխանիզմները։
Առաջինի վտանգը տեսանելի է, երկրորդինը՝ հաճախ աննկատ:
Անկախ մեր կամքից՝ յուրաքանչյուր պատասխանատվություն իր օրն ու ժամն ունի:
Սենոր Հասրաթյան