ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մինչ Հայաստանում շոուներ են բեմադրվում, Ադրբեջանը ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Երևանը ներկայացնում է որպես «Իրևան»

Մինչ Հայաստանում շոուներ են բեմադրվում, Ադրբեջանը ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Երևանը ներկայացնում է որպես «Իրևան»
05.11.2026 | 12:28

Մինչ Հայաստանում խաղաղության պատրանքով կերակրվող ժողովրդին զբաղեցնում են հերթական շոուներով, Նիկոլի «կիրթ և կառուցողական» պատվիրատուն հստակ քայլերով աշխարհին Հայաստանը ճանաչել է տալիս որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ թեկուզ պատմականորեն խեղաթյուրված փաստերով։ Խնդրեմ, շոուների դիտումներն ընդհատեմ մի պահ.
Իրևանի պատմությանը և տարածաշրջանում ադրբեջանական ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգությանը նվիրված երկու գիրք ներառվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կատալոգում…
Այս փաստը հաստատվում է գրադարանի՝ հեղինակին ուղղված պաշտոնական նամակով։
«IRAVAN Through the Language of Historical Documents» («Իրևան՝ պատմական փաստաթղթերի լեզվով») գիրքը հրատարակվել է անգլերենով՝ ՀԿ-ների պետական աջակցության գործակալության ֆինանսավորմամբ։
Երկրորդ գիրքը՝ «Իրևան․ պատմության և կորուսված ժառանգության արձագանքը», հրատարակվել է ադրբեջաներեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևայի աջակցությամբ։
Հրատարակություններում Իրևանի պատմությունը ներկայացված է արխիվային փաստաթղթերի, լուսանկարների, անձնական և ընտանեկան արխիվների, ինչպես նաև տոհմաբանական նյութերի հիման վրա։ Դրանցում հրապարակվել են նաև մի շարք փաստաթղթեր, որոնք նախկինում անհայտ էին լայն հանրությանը և գիտական համայնքին։
«Իրևան՝ պատմական փաստաթղթերի լեզվով» գրքի շնորհանդեսները տեղի են ունեցել հոկտեմբերի 11-ին՝ Նյու Յորքում, և հոկտեմբերի 16-ին՝ Վաշինգտոնում։

Թարգմանությունը՝ Սոնա ԱՂԵԿՅԱՆԻ
Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ