«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

ԱՄՆ-ում «մեղավորի» պատկերն ուրվագծվում է

ԱՄՆ-ում «մեղավորի» պատկերն ուրվագծվում է
05.11.2026 | 16:00


Թրամփն ու Վենսը ընտրություններում հանրապետականների ջախջախիչ պարտությունը կապում են Իրանի ու Իսրայելի հետ: Թանկացումների, ինֆլյացիայի, նավթի գների աճի և մարդկանց դժգոհությունների գլխավոր պատճառը Իրանի պատերազմն է: Իսկ այդ պատերազմի գլխավոր հրահրողը Իսրայելն է՝ ի դեմս Նաթանյահուի:

Ես միշտ անդրադարձել եմ «մեղավորի» խնդրին, ցանկացած հանգուցալուծում, առանց մեղադրյալի, բացառվում է:

Առաջին համաշխարհային պատերազմում «մեղավորը» չկանխորոշվեց և չթիրախավորվեց, մեծ պատերազմի պատճառը կապեցին Ավստրո-Հունգարիայի գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետ, որը տեղի ունեցավ 1914 թվականի հունիսի 28-ին՝ Սարաևոյում: Պատմության գրքերում այդպես էլ գրեցին: Համաշխարհային պատերազմի «հիանալի» պատճառ էր, չէ՞:

Ինչևէ, «մեղավորի» հարցը մնաց օդում, և մոտ երկու տասնամյակ հետո սկսվեց Երկրոդ համաշխարհային պատերազմը, որն ավելի աղետալի դարձավ:

Այս աղետի պատճառահետևանքային կապն էլ մարդկության համար մութ մնաց, և այն ամբողջությամբ բարդեցին գերմանական «ֆաշիզմի» ու Հիտլերի վրա, իսկ գլխավոր տուժող ճանաչվեցին ոչ թե ագրեսիայի ենթարկված տասնյակ միլիոնավոր մարդկային կորուստներ կրած Սովետական Միությունը և մյուս երկրները, այլ՝ հրեաները:

Այժմ առկա են երկու խոշոր պատերազմական գոտիներ, Ուկրաինան և Միջին Արևելքը՝ թիրախավորված Իրանով հանդերձ:

Ուկրաինական պատերազմի էմոցիոնալ ու ինֆորմացիոն թեժ փուլն ավարտվեց, Ռուսաստանն ու Պուտինին աշխարհի թիվ մեկ «մեղավոր» դարձնել չի ստացվում: Բոլոր մեղքերի պարագայում, պարզվում է, ժամանակակից աշխարհում ավելի չար ուժեր կան: Պարզվում է, որ Ռեյգանի խոսքերն այն մասին, թե Սովետը «չարիքի կայսրություն» էր, այդքան էլ ճիշտ չէին, քանզի մնացած կայսրությունները Սովետից պակաս չար չէին, դեռ մի բան էլ ավելի չար ու հակամարդկային էին և են:

Բայց, ուզած թե չուզած, Երկիր մոլորակի քաղաքակրթական առաջնորդը Արևմուտքն է, ուզած թե չուզած, Արևմուտքը պետք է կատարի ստանձնած՝ դատավորի պարտականությունները կամ առաջնորդի տեղը զիջի այլ ուժերի:

Միաժամանակ, Արևմտյան աշխարհի առաջնորդը ԱՄՆ-ն է` առայժմ:

Իսկ դատավորը պետք է պարզի` ովքեր են «մեղավորներն» ու «անմեղները»:

Եվ ահա, մենք ապրում ենq այնպիսի ժամանակներում, երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան խոր տնտեսական ու գաղափարական ճգնաժամի մեջ են, արտաքին մարտահրավերներին դիմակայելու լիարժեք ռեսուրսների բացակայության պարագայում սկսել են միմյանց ուտել, միմյանց մեջ մեղավորներ փնտրել:

Ի դեպ, Արևմտյան աշխարհի անքակտելի մաս էր կազմում նաև Սովետը, իսկ այժմ՝ Ռուսաստանը: Դա «արևմտամետ» ռոմանտիկ ֆրիկների համար բարդ է ընկալել, բայց պատմական փաստերի հետ կռիվ տալն անիմաստ է:

Թրամփը հանձնելու է բոլորին, իր մոտ շրջապատից, Քուշներներից սկսած մինչև մանր ու խոշոր երկրներում առկա գլոբալ խաղի ցանկացած գործակալներ:

Պատահական չէր մի քանի օր առաջ տեղի ունեցած ինֆորմացիոն արտահոսքը, որից պարզվեց, որ Բաքվից Արաբական Էմիրությունների, Դուբայի բանկ, Քուշների անձնական հաշվին դեռևս 2020 թվականին մոտ մեկ միլիարդ դոլար է փոխանցվել: Այս մեծ խաղում սա չնչին գումար է, որը կարող է առնչություն ունենալ 2020-ին թրամփիստների աջակցությամբ Ղարաբաղյան պատերազմ սկսելու գործում:

Իսկ Ադրբեջանում, սրան զուգահեռ, կարծես մոռանում են թուրքական օգնության մասին, չնայած դրանում կա ճշմարտություն. հակահայկական խաղի «դաբրոն» տրվել է Թրամփի կողմից, մնացած ուժերը երկրորդական դեր խաղացին:

Թրամփը հանձնելու է բոլորին, Վաշինգտոնից մինչև Ղարաբաղ, Գազա, Բեյրութ, Կիև...

Սա է Ամերիկայի միակ մեծ ռեսթարտի ձևը, այլ տարբերակ ԱՄՆ-ն ու Արևմտյան աշխարհը չունեն:

Գլխավոր մեղավորը պետք է ունենա նաև համապատասխան, համաշխարհային մակարդակի ֆինանսական կարողություն, որը թալանի սիրահար գաղութատերերը պետք է առգրավեն:

Հետաքրքիր ժամանակներ են սպասվում, կտրուկ փոփոխություններ:

Հայաստանում մի կորցրեք մարդկային կերպի վերջին նշույլները, ամենը հիշվելու է:

Արա Արայան

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ