«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Գործող Աստված

Գործող Աստված
06.11.2026 | 00:07

Նոյեմբերի 6

Զորությունը ձեր պատկերացրածի պես մի համապարփակ ուժ չէ, որ տագնապի ժամին ձեզ օգնության եք կանչում։ Զորությունը պարզապես նույն Ինքը՝ Գործող Աստվածն է։
Երբ Իմ հետևորդներից որևէ մեկը, անգամ նրանցից ամենատկարը, թույլ է տալիս, որ Աստված գործի իր միջոցով, այդ ժամանակ նրա արած բոլոր գործերը կատարյալ են լինում։
Այս մտածումն ունեցի՛ր հատկապես այն օրերին, երբ անելիքներ առանձնապես չունես։ Հասկացի՛ր, ջանա՛ շարունակ տեսնել, որ դու չես հզոր գործերի հեղինակը, այլ քո մեջ գործող Աստվածային Հոգին է այդ ամենի կատարողը։
Ինչպես արդեն ասել եմ, քո միակ անելիքը պետք է լինի քո անձը և քո «ես»-ը սպանելն ու հեռու վտարելը։
Ընտիր ուրագը վարպետի ձեռքում շատ որակյալ գործեր կկարողանա կատարել, սակայն այդ նույն ուրագն անվարժ տղեկի ձեռքում ոչ մի բան չի կարող անել։ Ուրեմն հիշի՛ր, որ ոչ թե գործիքը, այլ այն օգտագործող ձեռքն է արդյունք տվողը։
Հիշի՛ր նաև, որ ոչ մի օր չպետք է կորած համարել, եթե այդ օրը մի որևէ հոգևոր Ճշմարտություն ավելի պարզ ու հստակ է դարձել քեզ համար։ Ոչ մի օր չի կարող կորած համարվել, եթե այդ օրը տրամադրվել է, որ Ես գործածեմ։ Իմ այդ գործածությունը կարող է և չտեսնվել քո կողմից, բայց այդ Ինձ թո՛ղ։
Դու միայն բնակվի՛ր Իմ մեջ, և թո՛ղ, որ Ես էլ քո մեջ օթևանեմ, որպեսզի կարողանաս առատ պտուղներ տալ։
Պտուղը ճյուղերի գործը չէ, թեև ճյուղերը հպարտորեն դրանք կրում են իրենց վրա։ Պտուղը որթատունկի գործն է, որ իր կենսահյութն արմատներից շարունակ ճյուղերին է մղում։
Ես Որթատունկն եմ, դուք՝ ճյուղերը։
Դիտվել է՝ 215

Մեկնաբանություններ