Այն, ինչ տեղի է ունեցել Աջափնյակում, պարզապես քրեական միջադեպ չէ, դա հետևանք է, սիրելիներս։
Երբ պետությունը ուժային համակարգը օգտագործում է ոչ թե հանրային անվտանգություն ապահովելու, այլ քաղաքական ճնշման համար,
երբ իշխանությունը տարիներով քայքայում է հասարակական նորմերը, արժեհամակարգն ու պատասխանատվության զգացումը,
փողոցում դատարկություն է առաջանում։ Իսկ փողոցային դատարկությունը միշտ լցվում է բռնությամբ։
Այս պայմաններում «խաղաղության» մասին խոսելն արդեն լկտի ցինիզմ է։
Վիրավորները, զոհը անիշխանության հայելային պատկերն է։
Երկիրը կառավարում են ստերով, կեղծիքը կեղծիքին է հաջորդում, սուտը՝ ստին, և սա անխուսափելիորեն տանելու է անվտանգության փլուզման ճանապարհով, ինչը ամեն օր կարելի է տեսնել:
Եվ այդ ճանապարհի վերջում պետություն չի մնում՝ միայն տարածք։
Գևորգ Կարապետյան