Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հայկական պետության ոչ բարով ղեկավարություն կոչված ռեժիմը գիտակցված քաղաքական ընտրություն կատարեց

Հայկական պետության ոչ բարով ղեկավարություն կոչված ռեժիմը գիտակցված քաղաքական ընտրություն կատարեց
19.09.2026 | 10:45

Իմ կարծիքով՝ 2023 թվականից հետո սեպտեմբերի 19-ինը պետք է հռչակվի համահայկական ազգային ամոթի օր․ մտածում եմ՝ երևի նույն զգացումներն են ունեցել 428 թվականի հայերը, երբ աշխարհաքաղաքական բևեռները կործանեցին Արշակունիների արքայատոհմը։ Ավելի ուշ, թերևս, նույն ապրումների մեջ էին 1045 թվականին Անիում ապրողները կամ Սիս քաղաքի բնակչությունը՝ 1375 թվականին։

Եթե առաջին երկու դեպքում տեղի ունեցածը, բացի աշխարհաքաղաքական առևտուր ու կայսերական շահերի վերաբաշխումների հետևանք, որոշ առումով պետության ղեկավարի անողնաշարության արդյունք էր, ապա վերջինը՝ արևմտյան տեխնոլոգիաների փայլուն կիրառում, երբ ամեն ինչ գծած դասավորվեց այնպես, որ պետության գոյություն ունենալն ուղղակի անհնարին էր։

Ինչ վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և, առհասարակ, Արցախի հետ տեղի ունեցածին, ապա դա օտարի շահերին ու այդ օրակարգին ծառայելու, կոշիկ լիզող ու կզած քայլերի դասական հաջորդականության հետևանք էր:

Ի դեպ, նախորդ երեք դեպքերում հայոց պետականության կործանումը տեղի ունեցավ արտաքին ուժերի ճնշման, աշխարհաքաղաքական վերադասավորումների և ներքին թուլությունների համադրությամբ, իսկ 2023-ին այդ ամենին ավելացավ ամենակարևորը՝ հայկական պետության ոչ բարով ղեկավարություն կոչված ռեժիմը գիտակցված քաղաքական ընտրություն կատարեց։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2251

Մեկնաբանություններ