ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Զեյնալովին սպառնում է ցմահ ազատազրկում

Զեյնալովին սպառնում է ցմահ ազատազրկում
21.10.2013 | 17:18

Մոսկվացի 25-ամյա Եգոր Շչերբակովին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովին ցմահ ազատազրկում է սպառնում`ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի երկրորդ մասով (Սպանություն խուլիգանական նկատառումներով): Այս մասին հայտնել է ՌԴ հետաքննչական հանձնաժողովի ներկայացուցիչ Սերգեյ Ստուկալովը:

Ավելի վաղ Զեյնալովի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՌԴ քր. օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում էր առավելագույնը մինչև 15 տարի ազատազրկում: «Եթե ավելի վաղ հարցաքննության ժամանակ, որպես կասկածյալ, նա հետաքննությանը հայտնել էր, որ հենց ինքն է դանակով հարված հասցրել Շչերբակովին հոկտեմբերի 10-ի գիշերը, ապա այսօր նա հայտարարել է, թե ընդհանրապես չի եղել սպանության վայրում և չի կատարել սպանությունը»,-ասել է ՌԴ հետաքննչական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Նրա խոսքով՝ հետաքննությունը բավական շատ փաստեր ունի սպանության մեջ Զեյնալովին մեղադրելու համար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ