ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Կառավարությունը պետք է սահմանափակի այն հաղորդումները, որոնք ազդում են երեխայի հոգեկան առողջության վրա»

«Կառավարությունը պետք է սահմանափակի այն հաղորդումները, որոնք ազդում են երեխայի հոգեկան առողջության վրա»
28.10.2013 | 15:49

Ըստ Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր ԱՄԱՐՅԱՆԻ, Հայաստանում ոչ առաքելական եկեղեցու հետևորդների թիվը 300-350 հազար է: Ինչպես նա հայտարարել է իր նախորդ ասուլիսում, ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայ ավետարանչական ընկերակցությունը կրոնական կառույց է, այլ` ոչ բարեգործական: Այդ կրոնական կառույցը Հայաստանում զբաղվում է սեռական դաստիարակությամբ և բացի դա Հայաստանին պատկանող ամբողջ գույքը, ըստ կանոնադրության, պատկանում է ԱՄՆ կրոնական գրասենյակին: Պարոն Ամարյանը իր հետ բերել էր իր խոսքն ապացուցող փաստաթղթեր, որոնց համաձայն Ռուսաստանի կառույցները զբաղված են Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարմամբ: «Դեբատ» ակումբում այսօր կայացած մամլո ասուլիսում Ա. Ամարյանը կրկին անդրադարձավ Հայաստանում գոյություն ունեցող քայքայիչ աղանդներին` նշելով, որ վերջերս Ռուսատանից Հայաստան է ներթափանցել ևս մեկ աղանդ` «Դոմ գոշեչնիկա» անունով, որի առաջին հավաքը տեղի է ունեցել «Կոնգրես» հյուրանոցում: Այս մասով նա փոքրիկ դիտողություն արեց հայկական ԶԼՄ-ներին, որոնք իրադարձությունը որպես գովազդ են ներկայացրել. «Այդ աղանդի մասին այնպես լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից, այնպես գովազդվեց, որ մարդիկ, ովքեր չգիտեին` իմացան: Նրանք զանգահարում և հարցնում էին, թե ինչ է իրենից ներկայացնում «Դոմ Գոշեչնիկը», այսինքն` մարդկանաց մեջ հետաքրքություն առաջացավ դեպի այդ երևույթը»: Մինչդեռ, ըստ Ամարյանի, պետք է քննադատաբար մոտենալ աղանդներին վերաբերվող ցանկացած հարցի, լուսաբանել, ներկայացնել այնպես, որ մարդիկ զգուշանան, հասկանան դրա վնասակարության մասին:
Անդրադառնալով երեխայի հոգեբանության վրա իր բացասական հետքը թողնող աղանդներին, բանախոսը նշեց, որ այս հարցում կարևոր է ծնողների դերը, ովքեր չեն արգելում սեփական երեխային դիտել տարբեր կինոնակարներ և հաղորոդումներ. «Երեխային պետք է ծնողը թույլատրի` որ կինոնկարը նայի, որը` ոչ: Սա ոչ թե եկեղեցու, այլ` կառավարության խնդիրն է: Նա պետք է սահմանափակի այն հաղորդումները, որենք մեծ վտանգ են ներկայացնում երեխայի հոգեկան առողջության համար»,-ասաց Ալեքսանդր Ամարյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ