ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Չենք վճարում 150 դրամ» քաղաքացիական շարժումը կանցնի անհնազանդության գործողությունների»

«Չենք վճարում 150 դրամ» քաղաքացիական շարժումը կանցնի անհնազանդության գործողությունների»
01.11.2013 | 17:15

Երեկ տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների և ոստիկանների միջև բախում է տեղի ուենցել: Ակտիվիստները ցանկացել են մասնակցել ավագանու հերթական նիստին, սակայն մերժվել են:

Այնուհետև նրանք հանդես են եկել հայտարարությամբ` նշելով, թե որն էր իրենց` նիստին մասնակցել ցանկանալու նպատակը:
«Մենք գիտենք որ նիստերը բաց են, սակայն մեզ չթույլատրեցին մասնակցել: Մենք մի հայտարարություն ունեինք անելու, ինչը անել չթույլատրեցին»,- irates.am-ի հետ զրույցում ասացին ակտիվիստները: Հայտարարության տեքստի բովանդակությունը այսպիսին է. «100 օր է, ինչ քաղաքացիները նստացույց են անում` պահանջելով օրինախախտ, կոռումպացված և քրեական վարքագծով պաշտոնյաների հեռացումը: Երևանի ավագանին որևէ համարժեք պատասխան չի տվել այդ պահանջներին, ինչով մասնակից է դառնում իրականացվող հանցագործություններին: Երևանի ավագանին այլևս անկախ մարմին չէ և չի կարողանում ներկայացնել երևանցիների հանրային շահը: Դուք լեգիտիմացնում եք վերևից իջեցվող հակասոցիալական որոշումներն ու պաշտպանում կեղծ հանձնաժողովի գոյությունը: Երևանի ավագանին պարտավոր է հանդես գալ հանրության շահերից, ոչ թե դրսևորել անգործություն և սատարել հանցագործներին:
Իսկ հայտարարության վերջում նշված էր, որ այս շենքում (քաղաքապետարանում) չգիտեն, որ հաշվետու են հանրությանը, և ոչ ոք չի պատժվում, ոչ ոք պատասխան չի տալիս, ոչ ոք չի վերահսկվում: Առաջին հերթին պահանջում ենք անհապաղ ամբողջովին չեղյալ համարել թանկացման որոշումը, հեռացնել կոռումպացված պաշտոնյաներին»:
Քաղաքացիական շարժման մասնակիցների խոսքով, եթե ավագանին օրենքից դուրս է և հաշվետու չէ հանրությանը, ապա հանրությունը կանցնի քաղաքացիական անհնազանդության գործողությունների:
Տեղեկացնենք, որ այսօր ժամը 18-ին, Մաշտոցի պուրակում տեղի կունենա քննարկում, որին կմասնակցեն հարցով շահագրգիռ բոլոր մարդիկ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ