ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Քաղաքացիական հասարակության դերը` «թույլ գիտելիքներ» ունեցող պետությանն օգնելն է

Քաղաքացիական հասարակության դերը` «թույլ գիտելիքներ» ունեցող պետությանն օգնելն է
02.11.2013 | 15:54

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ժողովրդական դիվանագիտության առաքելության մասին` Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ մանրամասնեց, թե ինչ է իրենից ներկայացնում ժողովրդական դիվանագիտությունը, ինչ է առհասարակ տալիս այն Հայաստանին և որ դեպքում է արդյունավետ կամ անարդյունավետ լինում: Խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար, այն ՀԿ-ներին, որոնք զբաղվում են ժողովրդական դիվանագիտությամբ, Բ. Նավասարդյանը համեմատեց վատ սովորող աշակերտի հետ, որոնց անընդհատ մեղադրում են վատ գնահատական ստանալու, իսկ ՀԿ-ներին` երկիրը վարկաբեկելու մեջ: «Մեզ հաճախ մեղադրում են ներսի աղբը դուրս հանելու և այլ հարցերում: Մենք աշակերտի դերում ենք: Եթե մենք վատ աշակերտ ենք, ապա այդ աշակերտը չի ասելու, որ ես երկուսի աշակերտ եմ և ինձ երկու դրեք: Նա անընդհատ փորձելու է չորս ու հինգ ստանալ: Դու պետք է օգնես նրան, որ իր գնահատականները համապատասխանեն իր գիտելիքներին, որպեսզի կարողանա հասնել լավ արդյունքի»,-բացատրեց բանախոսը` ավելացնելով, որ քաղաքացիական հասարակության դերը կայանում է նրանում, որ այն ներկայացնի իրականությունը` օգնելով, որպեսզի այդ աշակերտը, այսինքն` մեր պետությունը, գիտելիք ստանա, առաջընթաց ունենա:

Ժողովրդական դիվանագիտությունը, նրա խոսքով, կարող է արդյունավետ լինել, եթե բանակցող կողմերի միջև առկա է այնպիսի եկխոսություն, որը միտված է լուծումներ գտնելուն: «Եթե երկու կողմերի բանակցողները միտված չեն փոխզիջումային կարգով լուծումներ գտնելու որևէ հարցի շուրջ, ապա ոչ մի ժողովրդական դիվանագիտություն չի կարող արդյունավետ լինել»,-ասաց Նավասարդյանը` նշելով, որ իրենց շփումներով ու համագործակցությամբ իրենք փորձում են ստեղծել այնպիսի միջավայր, որը հետագայում նաև արդյունավետ երկխոսության հնարավորություն կտա. «բայց կոչել այն ժողովրդական դիվանագիտություն հնարավոր չէ, քանի որ մենք նպատակին միևնույն է չենք հասնելու` Ղարաբաղի խնդիր չենք լուծելու, հայ-ադրբեջանական այս սառեցված պատերազմը չենք ավարտելու…»:

Ըստ բանախոսի, սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը հայտնվել է մի նոր իրավիճակում: Նրա խոսքով` ակնհայտ է նաև, որ մեր իշխանությունները լուրջ կաշկանդված են ԵՄ-ի հետ հարաբերություններում, նրանք կաշկանդված են նույնիսկ ներկայացնել այն, ինչ իրենք ակնկալում են ԵՄ-ից: «Իրականում ինչի՞ են պատրաստ մեր իշխանությունները և ինչի՞ են ձգտում նրանք ԵՄ-ի հետ հարաբերություններում` պարզ չէ: Եվ այստեղ քաղաքացիական հասարակության փորձագիտական միջավայրի դերակատարությունը նրանում է կայանում, որ միգուցե մենք փորձենք ձևակերպել թե ինչ ենք մենք ուզում, և ինչ է պետք Հայաստանին»,-ասաց Բ. Նավասարդյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ