ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ըստ Հակոբյանի` չորսին գումարած մեկ հավասար է չորսի

Ըստ Հակոբյանի` չորսին գումարած մեկ հավասար է չորսի
14.03.2014 | 15:49

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր գրեթե սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, թե լավ կլինի, որ երկրի գործող իշխանությունը «ճիշտ գնահատի ստեղծված իրավիճակը» և «ինքը դառնա (քառյակի) չորսից մեկը կամ հինգերորդը»: «Միասնական օրակարգով անցկացնենք այն, ինչ ուզում ենք», -հստակեցրել է Հակոբյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով` «հրաշալի քառյակի» մաս են կազմում չորս ուժեր` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»: Հետաքրքիր է, թե որ ուժի տեղում է Ռուբեն Հակոբյանը տեսնում իշխանությանը: Չորսի մեջ նոր «մտնողը» տրամաբանորեն հինգերորդը պետք է լինի: Ուրեմն` Հակոբյանի կարծիքով ո՞ւմ կարող է փոխարինել իշխող ՀՀԿ կուսակցությունն այդ քառյակում: Ինչ վերաբերում է հինգերորդը լինելու` իշխանությանն ուղղված առաջարկությանը, ապա իրեն հմուտ քաղաքական գործիչ համարող Ռուբեն Հակոբյանն ի՞նչ է կարծում, ո՞ր իշխանությունն է միանում այն դաշինքին, որը նույն այդ իշխանությունը փոխելու հարց է առաջադրում: Նկատենք, որ չնայած ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանի ճշտումներին, թե քառյակում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չկա, քառյակի մյուս անդամները դեռևս պնդում են, որ այդ հարցը դաշինքի վերջնանպատակն է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ