Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Նոր մոտեցում բնապահպանությունում

Նոր մոտեցում բնապահպանությունում
03.07.2015 | 00:32

Ընդերքի շահագործումից բնությանը հասցված վնասները կանխելու գործընթացը բնապահպանության նախարարությունում ընկալվում է որպես ռազմավարական նշանակության խնդիր։ Բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ կառավարության նիստում առաջարկեց ընդերք շահագործողների հատկացրած դրամագլխից նախապես որոշ հատված ուղղել ռեկուլտիվացիոն աշխատանքներին, ինչն էլ հաստատեց գործադիրը։ Նկատենք, որ այս կերպ հնարավոր կլինի կարգավորել լքված կամ ապօրինի շահագործված ընդերքի բարձիթողի վիճակը։ Որոշումը կարևոր է բնության, նաև շրջապատի մարդկանց առողջության պահպանման առումով։ Երևի թե հարցի կարևորությամբ էր պայմանավորված վարչապետի հանձնարարականը. «Վեց ամիսը մեկ կատարված աշխատանքների արդյունքները ներկայացրեք կառավարության վերահսկողությանը»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ