Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Հայաստանի «անպտուղ» ընդդիմությունը

Հայաստանի  «անպտուղ» ընդդիմությունը
23.10.2015 | 00:55

«Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչների և դրան չմիացած, բայց իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի միջև «փոխհրաձգությունը» մեծ թափ է հավաքում: Այս գործում առաջատար է ՀԱԿ-ը, որը ջախջախիչ քարոզչական պատերազմ է սկսել ժամանակին իր հետ իշխանությունների դեմ պայքարած, այսօր սեփական «ճակատը» ձևավորված անհատների դեմ:
Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ում անգամ իրենցից «հեռացածների» միջև տարբերակում է դրված: Ոմանց հանդեպ մեղմ են, մյուսների նկատմամբ` դաժան: Չնայած վերջիններիս մեղադրանքներին, թե ՀԱԿ-ն այլևս ի զորու չէ հանրային համախմբում իրականացնելու, կոնգրեսում իրավացիորեն պնդում են, թե իրենց երբեմնի դաշնակիցներն էլ համագործակցում են իշխանությունների հետ: Ճիշտ են թե մեկը, թե մյուսը: Պարզապես այս բանավեճից ոչ մի օգուտ չկա, վերստին ընդդիմադիր դաշտն է վարկաբեկվում, փոշիանում: Քաղաքական դաշտն էլ «մոնոպոլացվում» է, հակակշիռների մեխանիզմն էլ` իսպառ բացակայում: Մինչդեռ բոլորը միաբերան շարունակում են պնդել, թե իրենց «փրկության ծրագիրն» է ամենակենսունակը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ