Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Կարեն Բոթոյանը՝ «ճիշտ» ճանապարհի վրա

Կարեն Բոթոյանը՝ «ճիշտ» ճանապարհի վրա
02.11.2016 | 15:09

ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը ՀՀԿ-ին է անդամագրվել։ Նա մինչեւ 2014-ի մայիսն ՕԵԿ-ում էր, երբ ՕԵԿ-ը որոշեց քառյակի հետ չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը, հեռացավ: Ծրագրի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն քվորում ապահովեց նաեւ Կարեն Բոթոյանի շնորհիվ։

ՕԵԿ-ականները հայտարարեցին, որ գործարարին ճնշել են Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը: Բոթոյանն իրեն ճամբարափոխ չի համարում. «Ի սկզբանե ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն գնում էին մեկ ճանապարհով, հենց 2014-ին ՕԵԿ-ը որոշեց դառնալ ընդդիմություն ու գնալ այլ ճանապարհով, այսինքն՝ ես երբ դարձել եմ պատգամավոր, որ ճանապարհով գնացել եմ, նրանով էլ շարունակում եմ գնալ... Սերժ Սարգսյանի ուղղորդած ճանապարհով, ես իմ ճանապարհը չեմ փոխել»։

Դիտվել է՝ 2395

Մեկնաբանություններ