Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» կհամագործակցեն

«Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» կհամագործակցեն
02.12.2016 | 12:17

«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ձեռք են բերվել համագործակցության հստակ պայմանավորվածություններ:

Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ