Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Այս շաբաթ Ծառուկյանը կհայտարարի՞ քաղաքականություն վերադառնալու մասին

Այս շաբաթ Ծառուկյանը կհայտարարի՞ քաղաքականություն վերադառնալու մասին
10.01.2017 | 12:33

«Ժամանակ»-ի տեղեկություններով, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջնորդությամբ դաշինքը կարող է չկայանալ: Օրերս նրանք հանդիպել են Գագիկ Ծառուկյանին` ընտրություններին դաշինքով մասնակցելու առաջարկով: Ծառուկյանին հանդիպել են նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:


Քաղաքականություն վերադառնալու մասին Ծառուկյանի հայտարարությունը, ըստ ամենայնի, կհնչի այս շաբաթ: Նա չի ցանկանում իր գլխավորած ցուցակում այնպիսի մարդկանց ընդգրկել, որ կարող են խնդիրներ առաջացնել իշխանության հետ, ուստի չի բացառվում, որ Օսկանյանն ու Օհանյանը ստիպված լինեն հանդես գալ սեփական դաշինքով:

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ