Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՀԱԿ նախընտրական շտաբը կգլխավորի Լևոն Զուրաբյանը

ՀԱԿ նախընտրական շտաբը կգլխավորի Լևոն Զուրաբյանը
20.01.2017 | 14:19

ՀԱԿ-ը ձևավորել է ԱԺ ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը:
Հունվարի 19-ին կուսակցության վարչության նիստում քննարկվել են ԱԺ ընտրություններին առնչվող և ընթացիկ հարցեր: Լևոն Զուրաբյանն ասել է, որ ՀԱԿ նախընտրական շտաբը ինքն է գլխավորելու: Համամասնական և տարածքային ցուցակների վերաբերյալ հարցին նա չպատասխանեց՝ «Մենք այս պահին նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում և մամուլին ասելու բան չունենք»:


ԱԺ ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ԿԸՀ ընտրություններին մասնակցելու հայտերը կարող են ներկայացնել փետրվարի 6-16-ին, համամասնական և տարածքային ցուցակները` փետրվարի 16-26-ին:

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ