Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

«Ծառուկյան դաշինքի» հուշագիրը կստորագրվի առաջիկա օրերին

«Ծառուկյան դաշինքի» հուշագիրը կստորագրվի առաջիկա օրերին
01.02.2017 | 17:53

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շուրջ դաշինք ձևավորելու հուշագիրը կստորագրվի առաջիկա օրերին: «Առաջիկա օրերին, իսկապես, ստորագրվելու է Գագիկ Ծառուկյանի և քաղաքական կուսակցությունների միջև համագործակցության հուշագիր՝ դաշինքով մասնակցելու ընտրություններին, սակայն օրը դեռևս հստակեցման փուլում է»,- ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Հարցին` ո՞ր քաղաքական ուժերն են մտնելու դաշինքի մեջ, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Որոշ քաղաքական ուժերի հետ արդեն վերջնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել, իսկ որոշների հետ քննարկումները դեռևս ընթացքի մեջ են ու մոտենում են ավարտական փուլին, բայց քանի դեռ վերջնական հստակեցված չէ ցուցակը, ես կոմպետենտ չեմ առանձնացնել քաղաքական ուժերին»:


«Ծառուկյան դաշինքին» միասնալու մասին հայտարարել են սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություններն ու «Միասնություն» շարժումը:

Դիտվել է՝ 1223

Մեկնաբանություններ