Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ելք. Նայեք, թե այս մարդիկ ուր էին 99-ի հոկտեմբերի 27-ից հետո

Ելք. Նայեք, թե այս մարդիկ ուր էին 99-ի հոկտեմբերի 27-ից հետո
19.03.2017 | 18:31

«Ելք» դաշինքը մարտի 19-ին քարոզարշավ է իրականացնում Արմավիրի մարզում, որին մասնակցում են Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը:
Արամ Սարգսյանը կոչ արեց ընտրողներին անպայման գնալ և կատարել իրենց ընտրությունը. «Ժողովուրդ, պարտադիր մասնակցեք ընտրության, սա մեր հորդորն է, մեր խնդրանքը, որովհետև, եթե չեք ընտրում դուք` ձեր փոխարեն ընտրում են ուրիշները: Եթե հոգնել եք բոլորից, եթե չեք ուզում կարդալ ծրագրերը, ապա նայեք դաշինքները, կուսակցությունները ներկայացնող մարդկանց:

Այս երկրում բազմաթիվ իրողություններ են տեղի ունեցել, նայեք, տեսեք, թե այդ մարդիկ որտեղ են եղել 1999-ի հոկտեմբերի 27-ին, ի՞նչ արեցին այդ ուժերը դրանից հետո, ասացին` կբացահայտե՞ն, թե՞ կփակեն գործը… ի՞նչ են ասում այդ ուժերը հիմա` ապրիլյան պատերազմից հետո: Կասեք` տարին մեկ անգամ գալիս ասում են իրենց ասելիքը, գնում են, բայց մենք միշտ ձեզ հետ ենք եղել` գազի, լույսի գին են բարձրացրել, եղել ենք ձեզ հետ: Մեզ չի լինի համեմատել ուրիշների հետ, նայեք մեզ, նայեք մյուսներին և ձեր ընտրությունն արեք»:

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ