Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սեյրան Օհանյան. Չեմ կարծում, որ Սամվել Բաբայանը կարող էր նման փոքր գործերով զբաղվեր

Սեյրան Օհանյան. Չեմ կարծում, որ Սամվել Բաբայանը կարող էր նման փոքր գործերով զբաղվեր
27.03.2017 | 16:32

«Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանը հերքում է նրա մասնակցությունը «Իգլա»-ի արձակման խողովակի և «9М39» տեսակի հրթիռի ապօրինի շրջանառությանը ու մենք հավատում ենք նրա խոսքին»՝ մարտի 26-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Սեյրան Օհանյանը, մեկնաբանելով գլխավոր դատախազության հայտարարությունը։

Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Սամվել Բաբայանի կալանավորման մեջ կարելի է տեսնել քաղաքական ենթատեքստ, քանի որ դա տեղի է ունեցել նախընտրական քարոզչության ամենաթեժ պահին։ «Առանց փաստերի ու ապացույցների Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է մեր համախոհին ու մարտական ընկերոջը, ու մեզ համար դա անընդունելի է։ Ես չեմ կարծում, թե Սամվել Բաբայանը զբաղվեր նման մանրուքներով»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ