Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ԱԺ-ն ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքը, «Ելքը» որակեց «տոտալ վերահսկողություն մարդկանց կյանքի նկատմամբ»

ԱԺ-ն ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքը, «Ելքը» որակեց «տոտալ վերահսկողություն մարդկանց կյանքի նկատմամբ»
07.02.2018 | 13:23

ԱԺ-ն կողմ քվեարկեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենք օրենքին դեմ են:

«Այն միջամտություն է մարդու անձնական կյանքի հարգանքի իրավունքին, և այդ միջամտությունը նախատեսված չէ Սահմանադրությամբ, ավելին՝ հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը,-նշեց պատգամավորը: Վարման կարգով խոսեց նաև նույն խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը և կառավարության վերջին շրջանում առաջարկվող և ընդունվող նախագծերը տոտալ վերահսկողություն անվանեց մարդկանց կյանքի նկատմամբ: Նախագիծն ընդունվեց 61 կողմ, 37 դեմ քվեարկությամբ:

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ