Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

ԱԺ-ն կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել, ընդդիմությունը բողոքի ակցիա է իրականացնում խորհրդարանի դիմաց

ԱԺ-ն կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել, ընդդիմությունը բողոքի ակցիա է իրականացնում խորհրդարանի դիմաց
03.02.2021 | 13:52

Աժ-ն կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել։


Օրակարգում հետևյալ հարցերն են.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին։
Մինչ խորհրդարանում արտահերթ նիստ է գումարվում, «Հայրենիքի փրկության շարժումը» ԱԺ դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։


«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը: Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրկված են հակապետական օրինագծեր», - նշված է շարժման հաղորդագրության մեջ

Դիտվել է՝ 8006

Մեկնաբանություններ