Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին խստորեն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը, նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է կոպիտ ուժով։ «Երբ Թրամփը խոսում է «խաղաղություն՝ ուժի միջոցով» թեզի մասին, նա փաստացի հռչակում է ուժեղի իրավունքը։ Դա նշանակում է, որ նա, ով ունի ավելի շատ իշխանություն, կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։               
 

Հաղթական Հիսուսը

Հաղթական Հիսուսը
30.12.2025 | 21:59
Դեկտեմբերի 31
ՀԻՍՈՒՍ: Այս Անունով պիտի հաղթեք:
ՀԻՍՈՒՍ: Մի’ եղեք իբրև քծնող աղերսարկուներ, այլ նմանվեք նրանց, ովքեր Ինձ իբրև Բարեկամ են ճանաչում: Ասեք, տվեք Իմ Անունը` ՀԻՍՈՒՍ:
«ՆրաԱնունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից»:
Այս «Մեղք» բառի մեջ դրեք ոչ միայն մոլորությունները ու բոլոր մեղսագործ արարքները, այլ նաև կասկածները, վախերը, բարկությունները, վհատությունները, անհամբերությունը, սիրո պակասը` լինի մեծ, թե փոքր բաների մեջ:
ՀԻՍՈՒՍ: «Նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից»:
Այս Անվան սոսկական արտասանությունն անգամ բարձրացնում է հոգին փոքր, երկրային ցածր մտածումներից դեպի բարձրունքները կատարների:
«Նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից»:
Փրկիչ և Բարեկամ, զվարթարար և Ազատարար, Առաջնորդ և ՈՒղեցույց – ՀԻՍՈՒՍ:
ՈՒնե՞ք կարիք ձերբազատվելու վախկոտությունից, աննպաստ իրադրություններից, չքավորությունից, ձախորդությունից, տկարություններից:
«Չկա ուրիշ անուն..., որով կարողանաք փրկվել»:
ՀԻՍՈՒՍ: Ասեք Այս Անունը հաճախ: Ստացեք Զորությունը, որ այս անունն է իր հետ բերում:
Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ