Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.02.2026 | 22:00
Οգնի՛ր մեզ, Տե՛ր,
օգնի՛ր մեզ, մեր փրկիչ Աստվա՛ծ Քո մեծ և փառավոր անվան համար․
Տե՛ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը Քո սուրբ անվան համար:
Պարսպյալ պահի՛ր Քեզ ապավինած և հուսացած ժողովրդին սուրբ և պատվական խաչի հովանու ներքո` խաղաղությամբ։
Փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամուց:
Արժանի արա գոհությամբ փառավորել
Քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ