Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Եթե չկա լուրջ նպատակների հասարակական պահանջարկ, չի էլ կարող լինել դրանք բավարարելու առաջարկ

Եթե չկա լուրջ նպատակների հասարակական պահանջարկ, չի էլ կարող լինել դրանք բավարարելու առաջարկ
28.02.2026 | 18:31

Երբ խոսվում է դիկտատուրայի մասին, մարդիկ առաջին հերթին դա կապում են ծայրահեղ կոշտ ու անհանդուրժող մեթոդներով պետության կառավարման հետ։

Բայց դիկտատորական հակումներն ու հատկությունները հատուկ են շատ մարդկանց՝ անկախ հասարակական հիերարխիայում նրանց զբաղեցրած տեղից։

Օրինակ, ամենաողորմելի մեկը իր ընտանիքում կարող է լինել դիկտատոր, կամ էլ նույն մենթալիտետով մեկը կարող է դիկտատոր լինել գիտության կամ արվեստի որևէ ոլորտում՝ չհանդուրժելով ուրիշների հաջողությունները։

Նման բան, ինչքան էլ դա զավեշտալի հնչի, հնարավոր է նաև ֆեյսբուքի նման անիմաստ դաշտում, որտեղ էլ «հեղինակության» տեսքով թվացյալ մտավոր դիկտատուրան կարող է չհանդուրժել որևէ ստվեր սեփական փառքի վրա։

Հասարակություններն էլ իրարից կարող են տարբերվել իրենց ունեցած իրական արժեքների չափերով ու մակարդակով, որոնց համար, անկախ դրանց մասշտաբից, տեղի է ունենում մրցակցային պայքար։

Թույլ հասարակություններում կամ էլ մարդկանց կյանքի այն բոլոր ոլորտներում, որտեղ առանձնապես բաժանելու բան էլ չկա, մրցակցային պայքարը դիկտատորական մենթալիտետով մարդու համար արդեն սկսում է ծավալվել նաև ոչնչի համար։

Իսկ քանի որ ավտորիտար մենթալիտետով միջավայրում դիկտատորական հակումը մարդկանց էության մեջ է, ապա դրան համապատասխան ավելի լարված ու ագրեսիվ է դառնում մրցակցային պայքարը՝ աննշան նպատակների համար՝ դրանց վրա ծախսելով ժամանակն ու էներգիան։

Դա էլ մարդկանց կյանքի ու գործունեության ծանրության կենտրոնը աստիճանաբար իջեցնում է դեպի աննշան նպատակների իրականացում, էներգիա ու ժամանակ չթողնելով ավելի լուրջ ազգային նպատակների համար, որոնք էլ ժամանակի հետ մոռացության են մատնվում՝ գլոբալ իմաստով ժողովրդին դարձնելով ոչ մրցունակ։

Սա է մեր պարզունակ ու մեծամիտ կյանքի ոչ մրցունակ լինելու արմատը, քանի որ, եթե չկա լուրջ նպատակների հասարակական պահանջարկ, ապա չի էլ կարող լինել դրանք բավարարելու առաջարկ մարդկանց կողմից, առավել ևս, որ դրանց մասին պատկերացում անգամ չկա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3087

Մեկնաբանություններ