Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքի, թե Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորությունը, ասել է. «Մեր Զինված ուժերը ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և ոչ մի վայրկյան չեն կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության ու երկրի արժանապատվության պաշտպանության համար»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    21.04.2023| 19:59
    Փաշինյանը մարդկանց ու տարածք է հանձնել, հաջորդ գործողությունը կլինի Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի ժամկետը երկարաձգելու մերժումը։ Նրանք այնտեղ պետք չեն, որպեսզի դրսից վկաներ չլինեն, թե ինչպես կվտարեն, դուրս կքշեն ու ինչպես կվարվեն հայերի հետ:
  • Ասում են...

    Ասում են...

    15.04.2023| 22:08
    Ոչ միայն հայերի, այլև հույների, ասորիների հետ կապված բոլոր ջարդերը, կոտորածները, որոնց պատասխանը չի տրվել, իրենց գինն ունեն։ Թուրքիան այդ պատճառով որևէ կերպ չի կարողանում դառնալ նորմալ երկիր։ Առանց առերեսման Թուրքիան երբեք չի կարող լինել նորմալ, ժողովրդավարական, իր և իր շրջապատի հետ, հարևանների հետ հաշտ երկիր։
  • Ասում են...

    Ասում են...

    12.04.2023| 23:34
    Ռուսաստանը չի հեռանա Հարավային Կովկասից, պարզապես այն պատճառով, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի ազգային շահերի գոտին է։ Չնայած առանձին պետություններ, այդ թվում համաշխարհային տերությունները, փորձում են Ռուսաստանին դուրս մղել այստեղից, փորձում են խաղեր տալ, այդ թվում և Հայաստանի հետ, Ռուսաստանն այստեղից ոչ մի տեղ չի գնա, պարզապես այն պատճառով, որ սա մեր ազգային շահերի տարածքն է։
  • Ասում են...

    Ասում են...

    11.04.2023| 22:13
    Ռուսաստանի կտորները, որոնք 1991 թվականի սահմաններում անվանվել են ՈՒկրաինա, ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով ստեղծված թյուրիմացություն է, և այս առումով այն ՌԴ-ին պետք չէ, քանի որ երկիրը պետք է կրկին վերածվի Մեծ Հզոր Ռուսաստանի։
  • Ասում են...

    Ասում են...

    10.04.2023| 21:16
    Եվրոպան չպետք է ո՛չ ԱՄՆ-ի, և ո՛չ էլ Չինաստանի հետևորդը լինի, հակառակ դեպքում, կարող ենք ներքաշվել ճգնաժամերի մեջ, որոնք մերը չեն։
  • Ասում են...

    Ասում են...

    09.04.2023| 22:26
    Ներկայում բացառվում է Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև հրադադարի շուրջ բանակցությունների հնարավորությունը։ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի կառուցողական բանակցությունների մեջ մտնել՝ ուղղված արդար և կայուն խաղաղությանը։
  • Ասում են...

    Ասում են...

    08.04.2023| 18:59
    ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են ռազմական արտադրանքի արտադրությունը, որպեսզի Արևմտյան դաշինքը կարողանա շարունակել աջակցել ՈՒկրաինային ռուսական լայնածավալ ներխուժման դեմ պայքարում։
  • Ասում են...

    Ասում են...

    06.04.2023| 22:35
    Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները, որոնցից ուղղակիորեն կախված են համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը, ցավոք սրտի, խոր ճգնաժամի միջով են անցնում։ Այն հիմնված է ժամանակակից աշխարհակարգի ձևավորման սկզբունքորեն տարբեր մոտեցումների վրա։
  • Ասում են․․․

    Ասում են․․․

    30.03.2023| 22:31
    Ամերիկան, որը, չնայած ամեն ինչին, դեռ հավակնում է լինել, այսպես կոչված, ժողովրդավարության հարցերով աշխարհի ուսուցիչը, այժմ երկրորդ փորձն է անում. աշակերտների տեսքով հավաքել մի շարք երկրներ՝ այնտեղ բարոյախրատական դասեր տալու համար:
  • Ասում են...

    Ասում են...

    27.03.2023| 20:02
    ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է հասկանա, թե ինչպես է ընկալվելու Ռուսաստանում Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունների ճանաչումը։