ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

21-րդ դարում ջեռուցե՞լ, թե՞ չջեռուցել դպրոցները

21-րդ դարում ջեռուցե՞լ, թե՞ չջեռուցել դպրոցները
29.11.2012 | 17:59

«Այս տարի մայրաքաղաքում չջեռուցվող դպրոցներ չեն լինի»,- կառավարության նիստում վստահեցրեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը և առաջարկեց տնտեսված 19 մլն դրամ գումարն ուղղել «Սեբաստիա» կրթական համալիրի ու ևս մեկ դպրոցի ջեռուցման համակարգի հիմնանորոգմանը։ «Սա նշանակո՞ւմ է, որ մինչև տարեվերջ Երևանում չջեռուցվող դպրոցներ չեն լինի»,- հարցրեց վարչապետը քաղաքապետին և, դրական պատասխան ստանալով, հավելեց. «Դրանով իսկ կատարած կլինենք ՀՀ նախագահի հանձնարարականը»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ