«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

«Հեշտ չի լինելու»

«Հեշտ չի լինելու»
30.06.2017 | 01:01

Հունիսի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանն ու հասարակությանը հասկացրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կողքին է և սատարում է կառավարության 2018-ի ծրագիրը. «Մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը, վստահ եմ, ունակ է լուծելու բոլոր խնդիրները։ Շարունակելու ենք միասնական և կուռ թիմով հետևողական իրականացնել նախանշված ծրագրերը ինչպես գործադիրում և օրենսդիրում, այնպես էլ ՏԻՄ-ում։ Կառավարության ներկայիս կազմը, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»։


Եթե վարչապետի տերմինաբանությամբ մոտենանք նախագահի խոսքին, այն կարելի է որակել «դուխով», և առաջիկայում, կարծում ենք, տարբեր մեկնաբանությունների առիթ կտա կառավարության երեկվա նիստում կայացած ՀՀ նախագահի և վարչապետի երկխոսությունը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի խոսքից հետո Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով, հավաստիացրել է` իր թիմն իրագործելու է հաստատված ծրագիրը, իրենք հասկանում են, որ դա հեշտ չի լինելու։ Սրան հետևել է ՀՀ նախագահի պատասխանը. «Եթե հեշտ լիներ, պարոն վարչապետ, մինչև հիմա իրականացրած կլինեինք, բոլորս դա հասկանում ենք»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 7583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ