ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

ՈՒղենշայինը «Մեյմանդարի» շուկան է

ՈՒղենշայինը «Մեյմանդարի» շուկան է
11.09.2018 | 00:30

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից «Իրատեսը» հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված պտուղ-բանջարեղենի գների շեշտակի բարձացումը: Նա պատասխանեց, որ իրենց համար ուղենշայինը Հովտաշատի մեծածախ շուկայի գներն են կամ, այսպես ասած, «Մեյմանդարի բիրիքնոցը»:


«Իսկ թե մանրածախ շուկայում գներն ինչ մետամորֆոզ են ապրում, դա գյուղատնտեսության նախարարության սահմաններից դուրս է, և, ընդհանրապես, գնային քաղաքականությունը գյուղնախարարության լիազորություններից դուրս է, պետությունը գին չի սահմանում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ 150-200-դրամանոց լոլիկի համար 300 դրամ գինը, ըստ երևույթին, վերավաճառողներն են սահմանում:


Փաստորեն, պտուղ-բանջարեղեն կա, ուղղակի գի՞նն է «աստղաբաշխական»՝ հետաքրքրվեցինք: Նախարարն արձագանքեց, թե սակավ բերքի խնդիր, իհարկե, եղել է, հատկապես երկու մշակաբույսի՝ լոլիկի ու ձմերուկի, մասով, բայց հստակ չի կարող ասել, թե ինչով է պայմանավորված համատարած թանկացումը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 12526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ