ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Անում է միակ բանը, ինչին ունակ է՝ ձերբակալել, կալանավորել, բանտարկել

Անում է միակ բանը, ինչին ունակ է՝ ձերբակալել, կալանավորել, բանտարկել
15.10.2025 | 13:00

Որքան երկարի ընդդիմության «փոխանվստահության դաշինքը» «փոխաջակցության դաշինքով» չփոխարինելու գործընթացը, այդքան երկար էլ «the other guy-ը» առավոտները սրտիկ-սմայլիկ է ցույց տալու բոլորիս տարբեր երգերի ներքո, դրսի թշնամուն դարձնի իրեն իբր բարեկամ, իսկ մեզ բոլորիս՝ ներսում իրեն թշնամի և անի միակ բանը, ինչին ունակ է՝ ձերբակալի, կալանավորի, բանտարկի:

Հոգևորականների այսօրվա ձերբակալության վրա զարմանալ պետք չէ: Տառացիորեն երեկ էր Փաշազադեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ կրկին մեղադրանքներ հնչեցրել Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, պնդել, որ Հայ եկեղեցին, ինչպես նաև հայկական սփյուռքը «ապակառուցողական քարոզչության միջոցով ամեն ինչ անում են», որպեսզի «խաթարեն խաղաղության գործընթացը»։

P.S. Էնպես որ, կարգով, շարքով՝ համաձայն պլանի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7944

Մեկնաբանություններ