ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Ժողովրդավարական արժեքները» դրոշ սարքածների համար առաջնայինը տարածաշրջանում գեոպոլիտիկ «չիստկա» իրականացնելն է

«Ժողովրդավարական արժեքները» դրոշ սարքածների համար առաջնայինը տարածաշրջանում գեոպոլիտիկ «չիստկա» իրականացնելն է
17.12.2025 | 16:15

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է ՀՀ դեմ «հիբրիդային պատերազմ» հրահրելու կեղծ տեսության մասին՝ նշելով, թե պետության համար ինչ վտանգներ ու ռիսկեր է այն իր մեջ պարունակում։ Այս թեզի հետ կապված վերջին օրերին ականատես դարձանք եվրոպացիների տրամադրած քարտ-բլանշին, որով հայաստանյան կառավարչին հնարավորություն է տրվում ավելի ազատ ու բուռն գործունեություն իրականացնել՝ «վհուկների որս» կազմակերպելով, քանի որ «ժողովրդավարական արժեքները» դրոշ սարքածների համար առաջնայինը տարածաշրջանում գեոպոլիտիկ «չիստկա» իրականացնելն է։

Տեսեք՝ ինչ է ստացվում․ վերը նշված հանգամանքներն ամբողջովին լեգիտիմ «հիմքեր» են ապահովում ցանկացած հակաիշխանական ելույթ, հայտարարություն կամ տեքստ դիտարկելու ու «հիբրիդային պատերազմ» նարատիվի ծիրում տեղավորելու և համապատասխան քայլեր կիրառելու համար։ Բնավ կասկած չունեմ, որ առաջիկայում նման վարքագծի գործնական կիրառելիության ականատես ենք լինելու, և որքան ընտրական գործընթացը մոտենա, այդ ամենն էլ ավելի է սրվելու։

Ի դեպ, այս ամենը բավական զգայուն ու լայն շրջանակներ ընդգրկող միջակայք է, որտեղ կարող են հանգիստ «տեղավորվել» ընդդիմադիր շրջանակների մի քանի շերտեր։

Այնպես որ, տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4043

Մեկնաբանություններ